2013թ. հունիսի 17-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ “UN 4 You(th) - You(th) 4 UN” խորագրով նախաձեռնության չորրորդ հանդիպումը՝ կազմակերպված ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության (ՀՏՎ) և «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնի» կողմից: Այս անգամ հանդիպման նպատակակետը ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունն էր (UNIDO/ՄԱԱԶԿ) :
On 17 June 2013 the fourth
meeting of “UN 4 You(th) - You(th) 4 UN” Initiative was held at UN Armenia office, which was organized
by UN Department of Public Information and “Serund Pan-Armenian Youth Center”.
This time a meeting with United Nations Industrial Development Organisation was
on the the agenda.
Բացմանը ներկա էին ՄԱԿ ՀՏՎ-ի ներկայացուցիչը, Հայաստանում ՄԱԱԶԿ –ի ծրագրերի ղեկավար տիկ. Անահիտ Սիմոնյանը, ՄԱԱԶԿ-ի կենտրոնակայանի Ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մաքուր արտադրությունների բաժնի վարիչ պրն. Ռենե Վան Բերկելը, թվով 23 Երիտասարդական կազմակերպությունների մոտ 40 ներկայացուցիչներ:
The opening ceremony was attended by the UN DPI (Department of Public Information) Representative, Ms. Anahit Simonyan — the Head of UNIDO Operations (United Nations Industrial Development Organisation) in Armenia, Mr. Rene Van Berkel — Chief of the Cleaner and Sustainable Production Unit of the United Nations Industrial Development Organisation (UNIDO) HQs in Vienna, and nearly 40 representatives of about 23 youth organizations..
Նախաձեռնության նպատակն էր հնարավորություն ընձեռել երիտասարդական կազմակերպություններին ծանոթանալու ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության գործունեությանը՝
անդրադառնալով նրա երեք թեմատիկ առաջնահերթություններին.
1) աղքատության կրճատում արտադրական գործունեության միջոցով,
2) միջազգային
առևտրի և գործարար կապերի ստեղծման գործում ազգային հզորությունների ուժեղացում, 3) էներգետիկա ու շրջակա միջավայրի պահպանում և այդ ոլորտներում իրականացվող ծրագրերին:
Հատկապես բուռն քննարկում եղավ ՄԱԱԶԿ-ի «Աջակցություն Հայաստանում երիտասարդների ձեռնարկատիրության
զարգացմանը» ծրագրի շուրջ, որի նպատակն է աջակցել
երիտասարդության կողմից ղեկավարած ձեռնարկությունների ստեղծմանն ու ընդլայնմանը, դրանով
իսկ նպաստելով մասնավոր հատվածի կայուն զարգացմանը և մարզերում աղքատության կրճատմանը:
The aim of the initiative was to give the opportunity to the
youth organisations to become acquainted with the activities of UNIDO and to
focus on the projects implemented upon its three thematic priorities: 1)
Poverty reduction through productive activities, 2) Trade capacity building, 3)
Energy and environment. Particularly, active discussion took place around UNIDO
project entitled “Productive Work for Youth in Armenia – Supporting Young
Entrepreneurs”, the aim of which is to support the creation and expansion
of youth-led enterprises, which will
promote the stable development of private sector and will help to reduce
poverty in the regions.
“UN 4 You(th) - You(th) 4 UN” նախաձեռնությունը արդեն դարձել
է ՄԱԿ-ի Հաղորդակցության աշխատախմբի (UNCG) գործունեության մի մասը: Ծրագրված է
անդրադառնալ ՄԱԿ-ի հայաստանյան թիմի բոլոր
գործակալություններին անխտիր, նույնիսկ նրանց որոնք մաս չեն կազմում UNCG-ին: Սրանով
զարգանում է համագործակցությունը ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության (ՀՏՎ) և «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնի» միջև:
“UN 4 You(th) - You(th) 4 UN” initiative is already included into the
annual work plan of United Nations Communication Group(UNCG). It is planned to meet
with all Country Team members even those which are not in UNCG. With this cooperation
between the United Nations Department of Public Information (DPI) and
"Serund Pan-Armenian Youth Center " is evolving .
ՄԱԿ-ի Հաղորդակցության աշխատախումբը (UNCG) Հայաստանում
գործում է դեռևս 2002 թվականից, որին ի պաշտոնե անդամակցում են ՄԱԿ-ի հայաստանյան
թիմի բոլոր գործակալությունների հանրային կապերի կամ այլ նշանակված աշխատակիցներ:
Աշխատախմբի աշխատանքները վարում է Հանրային տեղեկատվության վարչությունը:
UN
Communication Group (UNCG) has been operating in Armenia since 2002, the
official members of which are all communications staff or other appointed
personnel from UN Country Team. UN Department of Public Information leads the
Group.
Նկարներ/Photos : https://www.facebook.com/TigranSh/media_set?set=a.10201786261642119.1073741843.1349064292&type=3