News

...

Serund PYC Forum 2013-3 29.12.2013


Դեկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Սերունդ համահայկական Երիտասարդական Կենտրոնի 2013 թ. Երրորդ համաժողովը, որի ընթացքում տեղի ունեցան կազմակերպության ղեկավար մարմինների ընտրությունները:
On December  29 took place  the 2013-3rd forum of Serund Pan-Armenian Youth Center, during which was organized election for the leading positions of the organization.
29-ого декабря состоялся 3-й форум 2013 г. Всеармянского молодежного центра Серунд, во время которого состоялись выборы в руководящие органы организации.

Համաժողովի ընթացքում քննարվեց կազմակերպության բոլոր բաժինների գործունեությունը և կազմվեցին համապատասխան ծրագրեր: Առաջարկվեց միջազգային երիտասարդական դաշտի գործունեությունը ուղել ոչ միայն Եվրոպական կողմ այլ նաև ԱՄՆ, Ասիա և Ռուսաստան: Տեղեկատվական լծակները ավելիարդյունավետ դարձնելու նպատակով նոր մեխանիզմներ մշակվեցին: Տարբեր երկրներում գտնվող մասնաճյուղերի պետական գրանցման գործընթացը ավելի արագացնելու ուղիներ նախագծվեցին:

Նպատակ դրվեց բարձրացնելու Հայ երիտասարդի ազգային ինքնագիտակցությունը , ճանաչողական դասընթացներ սկսելու միջոցով, որոնք ունենալու են « Հայ ազգը ծագումից Ի ՎԵՐ » անվանումը: Ծրագրի  ընթացքում երիտասարդները կծանոթանան Հայազգի ականավոր գործիչներին, պատմահիշարժան դեպքերի պատճառներին և Հայ ազգի հաջողություններին: Ծրագիրը կնպաստի Հայ երիտասարդների մոտ հպարտության և վեհության բարձրացմանը:

Համաժողովի արդյունքում ընտրվեցին հետևյալ Սերունդականները`
Գիտելիքների և Ներուժի զարգացման վարչության պետ և Սերունդ ՀԵԿ-ի նախագահի
տեղակալ – Միքայել Հովհաննիսյան
Արտաքին կապեր բաժնի համաղեկավար – Աննա Դանիելյան
Մասնաճյուղերի համակարգում բաժնի համաղեկավար- Լիանա Գրիգորյան
Գիտա-քաղաքական բաժնի համաղեկավարներ – Մարգարիտա Պետրոսյան և Սմբատ Ղահրամանյան
Կադրերի զարգացում բաժնի համաղեկավար – Լուսինե Ասատրյան
Վերտուգիչ բաժնի համաղեկավարներ – Լիանա Մարկոսյան ր Արսեն Նազարյան
Համաժողովը ավարտվեց կադրային հզոր ձեռքբերումներով:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.