News

...

Grants to NGOs from the state budget funds: meeting with Armenian Youth Foundation 22.09.2014

Սեպտեմբերի 22-ի տեղի ունենցավ հանդիպում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության և «ՄԱԿ-ի Գլոբալ համագործակցություն հանուն երիտասարդության» (UNGPY) Հայաստանյան ցանցի միջև
On September 22 a meeting was held between Youth Foundation of Armenia,  as a partner organization chosen by the President of Armenia, and UNGPY network. 

 Հանդիպման ընթացքում քննարկվեցին «ՀՀ Պետական բյուջեից Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու կարգը›› և համագործակցության ուղիները:
During the meeting discussions were held about “a procedure for allocating grants to NGOs from the state budget funds” and the ways of cooperation.

Մրցույթին կարող են մասնակցել այն հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց կանոնադրական խնդիրներով և գործունեության բնույթով համապատասխանում են մրցույթի անվանակարգերին:
Only those NGOs, which correspond to nomination contest according to their statutory objectives and activities, can take part in the competition.

Դրամաշնորհային մրցույթը հիմնականում հայտարարվում է ըստ հետևյալ անվանակարգերի.
·        hակածխախոտային օրենսդրության խթանում
  • hասարակության շրջանում բնապահպանական խնդիրների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում,
  • էկոտուրիզմի զարգացումը՝ որպես բնության պահպանության գրավական:
  • հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում,
  • հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացում
  • գյուղական համայնքների խնդիրներ
  • վերարտադրողական առողջություն
Grant competition is mainly announced according to the following nominations:
  • Promoting anti-smoking legislation
  • Raising awareness about environmental issues
  • The development of eco-tourism as a nature conservation pledge
  • Appreciation of the soldier as an embodiment of a young hero among the society
  • Raising awareness of the Armenian Genocide.
  • Problems in rural communities.
  • Productive health


Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ներկայացված յուրաքանչյուր անվանակարգի համար հատկացվող գումարը չի կարող գերազանցել.
  • ծխելու դեմ պայքարին ուղղված անվանակարգերում՝ 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ,
  • բնապահպանության ոլորտին վերաբերող անվանակարգերում՝ 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ,
  • վերարտադրողական առողջությանը վերաբերող անվանակարգերում՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ,
  • գյուղական համայնքների խնդիրներին առնչվող անվանակարգերում՝ 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ,
  • մերօրյա հերոսների փառաբանմանն ուղղված անվանակարգերում՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ,
  • ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված անվանակարգերում՝ 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ:

Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը որպես դրամաշնորհ ստացած գումարի տասը տոկոսը տրամադրում է ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպությանը` մրցույթն անցկացնելու համար վերջինիս կրած կազմակերպական ծախսերը փոխհատուցելու նպատակով:
Նախապատվությունը կտրվի այնպիսի ծրագրերին, որոնք պարունակում են նորարարական մոտեցումներ, գործիքներ և առավել մեծ ազդեցություն կարող են ունենալ թիրախային խմբի վրա:

The money allocated to each category within this grant competition cannot exceed
  • anti-smoking nominations, 2 500 000 (two million five hundred thousand)
  • environment-related categories, 2 000 000 (two million);
  • reproductive health related categories: 1 000 000 (one million),
  • rural community related nominations, 2 000 000 (two million);
  • praise for today’s heroes nominations, 1 000 000 (one million),
  • the 100th anniversary of the Armenian Genocide, 3 000 000 (three million).

 The winning NGO should provide the 10% of the grant to the partner organization selected by the President for the purpose of recovering the costs incurred by the organization.
Preference will be given to projects that incorporate innovative approaches, tools, and may have a greater impact on the target group.

Այս հանդիպումը հանդիսանում է «ՄԱԿ-ի Գլոբալ համագործակցություն հանուն երիտասարդության» (UNGPY)  Հայաստանյան ցանցի «Կառավարում և մասնակցություն›› ոլորտի ծրագրի առաջին միջոցառումը:
This meeting was the first event in the field of Governance and Participation of UNGPY Armenian network.

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.