2014 թվականի հոկտեմբերի 25-ին «Sommelier» գինու ակումբում տեղի ունեցավ «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնի» ղեկավար պաշտոնների ընդունման արարողությունը` ավանդական Նռան գինով երեկոն : Մինչ այդ` 2014 թվականի հոկտեմբերի 4-5-ը ընկած ժամանակահատվածում, տեղի էր ունեցել You(th) CodeX 2 համաժողովը, որի ընթացքում անցկացվել էին ընտրություններ՝ «Սերունդ Համակայկական Երիտասարդական Կենտրոնը» նոր ղեկավարներով համալրելու համար:
In 2014, October 25, in Sommelier wine club with a glass of traditional pomegranate wine was held the traditional ceremony of «Serund Pan-Armenian Youth Center» leading of possitions acceptance. From 4 to 5 October, Youth CodeX 2 was held , during which the organization was enriched with new leaders.Պաշտոնների ընդունման արարողությունը սկսվեց 19:00-ից և շարունակվեց մինչև 22:00: Տիրում էր հաճելի պաշտոնական մթնոլորտ և բոլոր սերունդականները ներկայացել էին դասական ոճի հագուստով: Հնչում էին ջերմ կենացներ հետագա գործունեության ու զարգացման հեռանկարների մասին: Սերունդ ՀԵԿ-ի նախագահ Տիգրան Շադունցը իր հանդիսավոր խոսքից հետո ստորագրեց և հանձնեց դեկլարացիաները: Առաջնահերթ վարչության ղեկավարները կարդացին իրենց դեկլարացիայի մեջ ամրագրված պարտականությունները, ստորագրեցին այն, որից հետո նախագահը կնքեց դեկլարացիան: Այնուհետև հերթն անցավ ղեկավարներին, ովքեր կատարեցին այս նույն գործընթացը:
The ceremony for accepting positions began at 19:00 and continued up to 22:00. There was a nice and at the same time formal atmosphere and the members of Serund PYC wore classical clothes. Warm toasts sounded about close cooperation, promotion and progress. The president of Serund PYC, Tigran Shadunts, handed the declarations after solemn speech. First of all, the heads of the departments read the responsibilities of declarations, signed them, drank the pomegranate wine and made toasts, after which the president sealed up the declarations. Then it was the turn of the heads of the sectors to perform this same process.
Սերունդ ՀԵԿ-ի ղեկավար կազմը համալրած ղեկավարներն են`
Արտաքին կապերի և տեղեկատվության վարչության ղեկավար` Մարգարիտա Պետրոսյան
Արտաքին կապերի համաղեկավարներ՝ Մարիաննա Տեր-Վարդանյան և Անի Հովակիմյան
Տեղեկատվական և քարոզչական բաժնի համաղեկավար` Նարեկ Բադալյան
Մշակութային բաժնի համաղեկավար` Սոսե Մկրտչյան,
Գիտաքաղաքական բաժնի համաղեկավար` Անի Ղուկասյան:
Ներքին գործերի վարչության ղեկավար՝ Հռիփսիմե Նավասարդյան
Կադրերի բաժնի համաղեկավար՝ Ժենյա Տեր-Վարդանյան
Վերլուծությունների, ստատիստիկայի և սիստեմավորման բաժնի համաղեկավար` Վիկտորիա Պետրոսյան
Serund PYC was recruited by the following leaders;
Margarita Petrosyan, Head of External Affairs and Information Management Administration
Marianna Ter-Vardanyan and Ani Hovakimyan, Heads of External Affairs Department
Narek Badalyan, Head of Communication and Promotion Department
Sose Mkrtchyan, Head of Cultural Team
Ani Ghukasyan, Head of Scientific and Political Department
Hripsime Navasardyan, Head of Internal Affairs Administration
Zhenya Ter-Vardanyan, Head of Talent Development Department
Viktoria Petrosyan, Head of Analyses and Statistics Department
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԶՈՐ ՀԱՄԱԼՐՈՒՄՆԵՐՈՎ…..
Congratulations on powerful recruitment …….