ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցում» մեկնարկել է «Հաջողության պատմություններ» հանդիպումների շարքը։ Հանդիպումները նպատակ ունեն դպրոցի մասնակիցներին հնարավորություն ընձեռել ծանոթանալ դպրոցի գործընկեր կազմակերպությունների ղեկավարների հետ, ծանոթանալ բիզնեսի զարգացման ու կայացման պատմությանը և նրանց գործունեության ողջ շրջանակին։
Հանդիպումը կրում էր հետևյալ խորագիրը` «Հանրային դիվանագիտություն, փափուկ ուժ և մեդիադաշտ»:
Արիաննան խոսեց հանրային քաղաքականութան, ինչպես նաև քաղաքացինների ներգրավածության կարևորության մասին փափուկ ուժի տեսակյունից, նաև կարևորեց ԶԼՄ-ները և նրաց կողմնորոշիչ դերը ճիշտ և տեղեկացված հասարակության ձևավորման առումով:
Կարևորելով գիտելիքը, Արիաննան նշեց, որ դա հենց այն է, ինչ ձևավորում է մարդուն, վերջինիս աշխարհայացքը: Խոսելով մեդիադաշտի ազդեցությունից որպես հիմնական գիտելիքների աղբյուրը` պետք է խուսափել ապատեղեկատվությունից՝ հանրային ճիշտ քաղաքականություն իրականացնելու արդի գործընթացներին մասնակցելու և ներազդելու համար:
Արիաննան ներկայացրեց «Ճամփորդ» թերթի հիմնադրման հիմնական նպատակը, գործունեության շրջանակը: Այն ամենաշատ տպագրվող և քաղաքացիների համակրանքը վայելող թերթն է, ինչ խնդիրներ է փորձում լուծել: Ճամփորդի կարգախոսն է՝ Երևանցիների համար. Վստահելի, Ոգեշնչող, Տեղեկատվական:
Մասնակիցները հանդիպման ընթացքում բանախոսին ուղղեցին բազմաթիվ հարցեր` կապված միջազգային փորձի և մեդիադաշտի հետ:
Ինչպես նշեց Արիաննան հանդիպումը անցավ անմիջական և ընկերական մթնոլորտում: