«Հանրային և դիվանագիտության դպրոցը ՌԳՄԿ-ին կից» կազմակերպված է «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնի» կողմից Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի աջակցությամբ:
«Հանրային և դիվանագիտության դպրոցը ՌԳՄԿ-ին կից» կրթական ծրագիր է, որը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց հմտություններն ու որակավորումը «փափուկ ուժի» բնագավառում։
Դպրոցի ծրագիրը բաղկացած է 6 մոդուլներից, որոնք հնարավորություն կընձեռեն՝
· Ձեռք բերել հիմնական գիտելիքներ հանրային դիվանագիտության տեսակների և մեթոդների, լոբբինգի տեսակների ու սեփական շահերի առաջխաղացման, ինչպես նաև մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարման վերաբերյալ։
· Յուրացնել ազդեցություն գործելու ժամանակակից մեխանիզմներն ու հասարակական կազմակերպությունների կառավարման հմտությունները։
· Վերլուծել ազգերի մշակութային արժեքներն ու քաղաքակրթությունները։
· Յուրացնել տեղեկատվության մանիպուլյացիայի հնարքները։
· Ծանոթանալ բիզնես հատվածի և միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու առանձնահատկություններին։
· Վերլուծել պետական և վերպետական հաստատությունների հետ աշխատանքի մեթոդները և տեխնոլոգիաները
Հայտերն ընդունվում են մինչև 2016 թ․ օգոստոսի 20—ը։ «Հանրային և դիվանագիտության դպրոց ՌԳՄԿ-ին կից» կրթական ծրագրին մասնակցելու համար պետք է լրացնել ներկայացված հայտադիմումը, https://docs.google.com/forms/d/16r9O_uBs0n7CCLDeeSJNu0ENXsBHgEv_Vkcxs4cIg7I/viewform
ինչպես նաև ուղարկել ինքնակենսագրությունը (CV) հետևյալ էլ․ փոստի հասցեով՝ serund@gmail.com (խնդրում եմ նամակի վերնագիրում նշել «Հանրային դիվանագիտության դպրոց»)։
Ծրագրի սկիզբը նախատեսվում է սեպտեմբերի առաջին շաբաթում:
Մասնակցության վճարը՝ 30000 դրամ։
Ծրագրի տևողությունը՝ 10 շաբաթ (շաբաթական 2 անգամ)։ Դասընթացներն անցկացվելու են երեկոյան ժամերին։
Դպրոցի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը և ռուսերենը։
Լավագույն մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցել միջազգային ծրագրերին, ինչպես նաև ստաժավորում անցնել «Հանրային դիվանագիտության դպրոցում» կամ գործընկեր կազմակերպություններում:
Հավաստագրում։ Մասնակիցները կստանան անվանական հավաստագրեր, որում նշված կլինեն բոլոր այն մոդուլները, որոնց նրանք մասնակցել են։