ՌԳՄԿ-ինկից «Հանրային դիվանագիտության դպրոցում» սեպտեմբերի 22-ին տրվեց առաջին կուրսի երրորդ խմբի մեկնարկը: Ներածական հանդիպումը վարումէր «Հանրային դիվանագիտության դպրոցի» ղեկավար, Սերունդ համահայկական երիտասարդական կենտրոնի նախագահ Տիգրան Շադունցը:
Ներածական հանդիպման նպատակը նոր մասնակիցների հետ ծանոթացումն ու դպրոցի գործունեության մասին մանրամասն տեղեկատվության տրամադրումն էր:
Հանդիպման հենց սկզբում մասնակիցները ծանոթացան միմյանց և դպրոցի աշխատակազմի հետ, ապա դպրոցի ղեկավարը ներկայացրեց դպրոցի հիմնական ծրագիրը, արդեն իսկ ձեռքբերված հաջողություններն ու գրանցած հաղթանակները:
Փորձագիտական հիմնական կազմի և գործընկերների հետ ծանոթացումից հետո բանախոսը ներկայացրեց դպրոցի կողմից տրամադրվող բոնուսային հնարավորությունները՝ ստաժավորում գործընկերների մոտ՝ հետագայում աշխատանքի ընդունվելու հեռանկարով, ինչպես նաև միջազգային ծրագրերին մասնակցելու հնարավորություններն ուընտրության չափանիշները:
Տիգրան Շադունցը կոչ արեց մասնակիցներին լավագույնս դրսևորել իրենց դպրոցի շրջանակներում ու ձգտել «Ձգտել լավագույնին»: