ՌԳՄ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» առաջին կուրսի առաջին խմբում սույն թվականի սեպտեմբերի 28-ին անցկացվեց «Պետության արտաքին քաղաքական որոշումների վրա ազդեցություն գործելու տեխնիկաները» թեմայով վարպետաց դասը, որը վարեց ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» ղեկավար Տիգրան Շադունցը: Վարպետաց դասն անցկացվեց Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում։
Փորձագետը ներկայացրեց պետության արտաքին քաղաքական որոշումների վրա ազդեցություն գործելու տեխնիկաներն արդի աշխարհում և գործնական օրինակների հիման վրա խոսեց տեխնիկաների արդյունավետության ու արդիականության մասին: