Հոկտեմբերի 21-ին ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» առաջին կուրսի երրորդ խմբում անցկացվեց «Մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարում» թեմայով վարպետաց դասի երկրորդ մասը, որը վարում էր «Հանրային դիվանագիտության դպրոցի» գլխավոր տնօրեն Տիգրան Շադունցը:
Նախորդող վարպետաց դասի շրջանակներում մասնակիցները քննարկել էին մարդկային կապիտալի արդյունավետ կիրառման հնարավորություններն ու դժվարությունները և այն վերլուծել «Հանրային դիվանագիտության դպրոցի» օրինակով, քանզի դպրոցում Մարդկային ռեսուրսների կառավարմանը փոխարնելու է եկել կրթական փափուկ ուժը, Հանրային կապերին` տեղեկատվական փափուկ ուժը, ինչպես նաև կորպորատիվ փափուկ ուժը և այլն:
Երկրորդ դասի շրջանակներում մասնակիցներին ներկայացվեց մարդկային կապիտալի և սոցիալական կապիտալի համակցման հնարարավորությունները: Մասնակիցները բաժանվեցին մի քանի թիմերի, վերլուծեցին և ներկայացրեցին «Հանրային դիվանագիտության դպրոցում» մարդկային կապիտալի և սոցիալական կապիտալի համադրման հեռանկարները: