Նոյեմբերի 9-12-ը Մոսկվայում Գորչակովի հիմնադրամն առաջին անգամ կազմակերպել էր դասընթացներ արտաքին քաղաքականությանն ուղվածությամբ հասարակական կազմակերպությունների ղեկավարների համար: Դասընթացի գլխավոր նպատակը տարբեր երկրների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացնելն էր միջազգային ծրագրերի և նախագծերի սկզբունքներին ու հնարավորություններին: Դասընթացներին մասնակցում էին 18 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Երևանից, Մոսկվայից, Եկատերինբուրգից, Դոնեցկից, Վոլգոգրադից, Կազանից, Մինսկից, Ռիդշտադտից, Թբիլիսիից, Խարկովից, Ցխինվալայից, Բաքվից և Շիմկենտից:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության սոցիալ-քաղաքական կազմակերպությունների և խորհրդարանի հետ կապերի վարչության պետ Օլեգ Վասնեցովը: Նա խոսեց Ռուսաստանի ոչ առևտրային կազմակերպությունների փոխգործունեության և արտաքին քաղաքականության առաջնայնությունների մասին:
Այնուհետև Գորչակովի հիմնադրամի ընկերների ակումբի անդամ Ելենա Պոնոմարյովան ներկայացրեց փորձագիտական տեսլականը պետության արտաքին քաղաքականության մեջ հասարակական կազմակերպությունների դերի մասին:
Դասընթացի առաջին օրվա ավարտին ներկայացվեց մասնակից հասարակական կազմակերպությունների գործունեություների ներկայացումները և մասնակիցների ու Գորչակով հիմնադրամի թիմի անդամների համատեղ աշխատանքը միջազգային համագործակցության զարգացմանն ուղղված ծրագրերում:
Երկրորդ օրվա ընթացքում անցկացվեցին տարբեր վերապատրաստման դասընթացներ: Crowdlife ընկերության հիմնադիր Աննա Օշարովան և Ռուսական միջազգային գործերի խորհրդի ծրագրի ղեկավար Լյուդմիլա Ֆիլիպովան կիսվեցին ֆինանսական և ոչ ֆինանսական ռեսուրսների ներգրավման փորձով հանրային դիվանագիտության ոլորտում ծրագրի իրականացման համար:
Այնուհետև տեղի ունեցավ հանդիպում միջազգային նախագծերում ֆինանսական աջակցություն ցուցաբերող հիմնական ռուսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ելույթներով հանդես եկան Օլգա Եվկոն, Սերգեյ Շուրիգին, Տատյանա Սելիվերստվան և Մխիխաիլ Չիժովը:
Գորչակով հիմնադրամի ֆինանսական տնօրեն Լարիսա Կովալյովան մասնակիցներին ներկայացրեց ստացված դրամաշնորհների հիման վրա ֆինանսական հաշվետվությունների պատրաստման նրբությունների հետ:
Վերապատրաստման ծրագիրն ավարտվեց Պավել Սավչուկը՝ կիսվելով հասարակական կազմակերպությունների միջազգային ծրագրերում մասնակից կամավորների կառավարման և մոտիվացման փորձով:
Բոլոր մասնակիցները պարգևատրվեցին ավարտական վկայականներով Գորչակով հիմնադրամի կողմից: