2016 թ. դեկտեմբերի 22–ին «Հանրային դիվանագիտության դպրոցի» ունկնդիրները հանդիպում ունեցան Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի գծով կոմիտեի անդամ Արտյոմ Կավինովի հետ:
Հատուկ հանդիպմանը ներկա էին դպրոցի արդեն իսկ չորս խմբերի ունկնդիրները, ինչպես նաև աշխատակիցները:
Հատուկ հանդիպմանը ներկա էին դպրոցի արդեն իսկ չորս խմբերի ունկնդիրները, ինչպես նաև աշխատակիցները:
Հանդիպման ընթացքում Արտյոմ Կավինովը նշեց, որ մանկության տարիներին շատ է այցելել Հայաստան և ջերմ հիշողություններով է կապված Հայաստանի հետ: Քննարկվեցին այնպիսի արդիական թեմաներ, ինչպիսիք են Յուվենալ արդարադատությունը և դրա տակ թաքնված վտանգները: Հանդիպման ավարտին հյուրը սիրով պատասխանեց «Հանրային դիվանագիտության դպրոցի» ունկնդիրների հարցերին: