Հունվարի 24-ին Հանրային դիվանագիտության դպրոցում անցկացվեց հերթական վարպետաց դասը` «Ազդեցություն մեդիայի միջոցով» թեմայով: Այս թեմայի շուրջ վարպետաց դասը վարեց Sputnik Armenia լրատվական գործակալության ղեկավար Դմիտրի Պիսարենկոն:
Փորձագետը դասի ընթացքում անդրադարձավ տարատեսակ մանիպուլյացիոն տեխիկաների, որոնք հաճախ օգտագործվում են զանգվածային լրատվամիջոցների կողմից որոշակի հասարակական կարծիք ձևավորելու համար: Փորձագետը նաև ուշագրավ օրինակներ բերեց իր սեփական լրագրողական փորձից, որոնք օգնեցին դպրոցի մասնակիցներին ավելի լավ պատկերացումկազմել թե՛ հայկական իրականության, թե՛ միջազգային դաշտի հետ առչվող տեղեկատվական մանիպուլյացիաների մասին:
Հանդիպման ընթացքում ծավալվեց քննարկում տեղեկատվության աղճատմանը վերաբերող իրական դեպքերի շուրջ: