
Փետրվարի 21-ին Հանրային դիվանագիտության դպրոցի երրորդ և չորրորդ խմբերում անցկացվեց «Գլոբալ կառավարում» թեմայով վարպետաց դասը: Վարպետաց դասը վարում էր Հանրային դիվանագիտության դպրոցի գլխավոր տնօրեն, Սերունդ Համահայկական երիտասարդական կենտոնի նախագահ Տիգրան Շադունցը:
Փորձագետը քննարկեց որոշ միջազգային կազմակերպությունների և պետական ծրագրերի հետ առնչվող մանրամասներ: Անդրադարձ կատարվեց մշակութային կառավարման եղանակներին: Հեռուստատեսության և ֆիլմերի և մուլտֆիլմների օրինակների հիման վրա առավել ընդհանրական նկարագիր տրվեց հասարակական ընկալումների կառավարման հիմնական մեխանիզմներին:
Դպրոցի ունկնդիրների ակտիվ մասնակցությամբ բարձրացվեց նաև ինֆորմացիոն պատերազմների թեման: Մասնավորապես, շեշտադրվեց զանգվածային լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի միջոցով տարածվող տեղեկատվության մանիպուլյացիոն հնարքները: