«Հանրային դիվանագիտության դպրոցի» հինգերորդ խմբում փետրվարի 23-ին անցկացվեց «Բանակցային տեխնոլոգիաներ» թեմայով վարպետաց դասը, որը վարում էր Երևանի պետական համալսարանի դասախոս, քաղ. գիտ թեկնածու, դոցենտ Խաչիկ Գալստյանը:
Բանակցությունների իրականացման հիմքերի մասին խոսելիս Խաչիկ Գալստյանն առանձնացնեց արժեքները, պահանջմունքները, շահերը և դիրքորոշումները:
Բանակցությունների անցկացման տեսանկյունից փորձագետն առանձնացրեց հետևյալ մարտավարական հնարները` դիրքրոշման բացում (ներկայացնել սեփական դիրքորոշումը առանց համեմատելու, բաց քննարկման պատրաստակամության տեսքով), դիրքորոշման փակում (դիրքորոշումը ներկայացվում է կարծր, չոր, պաշտոնական, վերջնագրերի տեսքով), դիրքորոշումների ընդհանրությունների ընդգծում (շեշտել կողմերի համար ընդհանուր արժեքները), դիրքորոշումների տարբերության ընդգծում, Ճնշման մեծացում, չափազանցված/առավելապաշտական/ պահանջներ, աստիճանական պահանջներ, երկակի մեկնաբանություն, քննարկվող հարցերի բարդացում և այլն:
Բանակցային տեխնոլոգիաներ վարպետաց դասի շրջանակներում մասնակիցները մասնակցեցին երկու բանակցային-մարտավարական խաղերի` փորձելով կատարելագործել իրենց բանակցային հմտությունները, որոնք ձեռք են բերել վարպետաց դասի շրջանակներում: