Մարտի 7-ին Հանրային դիվանագիտության դպրոցի չորրորդ և հինգերորդ խմբերում անցկացվեց հերթական վարպետաց դասը փորձագետ Վարդան Աթոյանի մասնակցությամբ: Վարպետաց դասի թեման էր «Ուղեղային կենտրոններ և հանրային դիվանագիտություն»:
Հստակեցնելով ուղեղային կենտրոնների գործառույթներն ու նշանակությունը` փորձագետը նշեց այդ կենտրոնների` նորարական գաղափարներ գեներացնելու և հետազոտություններ իրականացնելու կարևորությունը: Քննարկվեց նաև ուղեղային կենտրոնների դերը` ակադեմիական գիտությունը հանրամատչելի և ըմբռնելի դարձնելու հարցում:
Փորձագետը ներկայացրեց ուղեղային կենտրոնների առաջացման և զարգացման փուլերը: Որոշակի վիճակագրական տվյալների շնորհիվ ընդհանրացվեց նաև ուղեղայինկենտրոնների բաշխվածությունն աշխարհի տարբեր երկրներում:
Վարպետաց դասի վերջում անցկացվեց մտքերի մենամարտ, որի ընթացքում դպրոցի ունկնդիրները փորձեցին ամփոփել փորձագետի ներկայացրած տեղեկությունը և առաջարկել լուծումներ ուղեղային կենտրոնների հետ առնչվող խնդիրներին: