«Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների առանձնահատկությունները`թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության տեսանկյունից» թեմայով վարպետաց դասի երկրորդ մասը Իրավագիտության դպրոցի առաջին խմբում անցկացվեց մարտի 3-ին: Վարպետաց դասը վարում էր ՀՀ Ոստիկանության ակադեմիա կրթահամալիրի Իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի վարիչ Միսակ Մարկոսյանը:
Փորձագետն այս անգամ ուշադրություն հրավիրեց Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի վրա, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի պատրաստման (առանց հատուկ թույլտվության ցանկացած գործողություն, որի արդյունքում օգտագործման համար պատրաստի թմրամիջոց կամ հոգեմետ նյութ է ստացվել) և իրացման (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ցանկացած եղանակով օտարումն է` վաճառք, նվիրատվություն և այլն) խնդիրների ուսումնասիրության առանձնահատկություններին:
Հատուկ անդրադարձ կատարվեց պատժի պայմանական չկիրառման խնդիրներին ` կրկին հիմնվելով Վճռաբեկ դատարանի որոշումների հիման վրա:
Միսակ Մարկոսյանն Իրավագիտության դպրոցի մասնակիցներին հանձնարարեց խմբային աշխատանքներ` հիմնված առանձին դեպքի ուսումնասիրության վրա: Քննարկումն անցավ շատ ակտիվ ու թեժ մթնոլորտում:
Երկու վարպետաց դասերի ընթացքում ներկայացված նյութն ամրապնդելու նպատակով անցկացվեց բանավեճ, որի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց «կողմ» և «դեմ» փաստարկենրը` թմրամիջոցների վաճառքն օրինականացնելու «նախագծի վերաբերյալ»: