Իրավագիտության դպրոցի հերթական` հինգերորդ, վարպետաց դասը տեղի ունեցավ սույն թվականի մարտի 10-ին: Վարպետաց դասը վարեց ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորի օգնական Մարտին Մանուչարյանը:
Վարպետաց դասի թեման էր` «Ժառանգման իրավահարաբերությունների առանձնահատկությունները ՀՀ քաղաքացիական օրենսդրության շրջանակներում»:
Մարտին Մանուչարյանը նախ խոսեց ժառանգության հասկացության, ժառանգության տեսակների մասին՝ ըստ կտակի և ըստ օրենքի, ինչպես նաև ներկայացրեց ժառանգության իրավունքի կիրառման կարգը, ժամկետներն ու առանձնահատկությունները:
Քննարկվեցին վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպեր` ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգության առանձնահատկությունների։
Ժառագման իրավահարաբերությունների առանձնահատկությունների ուսումնասիրությունն ամրապնդելու նպատակով հանդիպման վերջում դիտարկվեցին երկու նախադեպեր: