Հանրային դիվանագիտության դպրոցում «Մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարում» թեմայով վարպետաց դասի երկրորդ մասը առաջին կուրսի հինգերորդ խմբում տեղի ունեցավ մարտի 14-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում: Վարպետաց դասը վարում էր Հանրային դիվանագիտության դպրոցի գլխավոր տնօրեն Տիգրան Շադունցը:
Հանդիպման առաջին հատվածում ամփոփվեց «Մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարում» թեմայով վարպետաց դասի առաջին մասը, որի հիման վրա ներկայացվեց սոցիալական կապիտալը, ինչպես նաև մարդկային կապիտալի և սոցիալական կապիտալի համադրման հնարավորություններն ու հնարավոր հեռանկարները: ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» մասնակիցները վարպետաց դասի ընթացքում բաժանվեցին թիմերի և ներկայացրեցին «Հանրային դիվանագիտության դպրոցի» ռազմավարական կառավարման հնարավոր տարբերակները` ըստ բաժինների: Խմբային քննարկումներից հետո մասնակիցները ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքի ու քննարկման արդյունքները, որից հետո փորձագետը հստակեցրեց արդեն իսկ գործածության մեջ գտնվող ձևաչափերը, գրանցած արդյունքներն ու հնարավոր հեռանկարները: