«Ազդեցության տեխնիկաներ» թեմայով վարպետաց դասը Հանրային դիվանագիտության դպրոցի առաջին կուրսի հինգերորդ խմբում անցկացվեց սույն թվականի մարտի 16-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում։ Վարպետաց դասը վարում էր «Երևանի աշխարհաքաղաքական ակումբի» ղեկավար Արման Բոշյանը:
Փորձագետը ներկայացրեց հասարակության վրա ազդելու հիմնական ու արդի միջոցները` այդ թվում նաև ոչ բռնի միջոցներով կառավարման առանձնահատկությունները:
Արման Բոշյանն իր ելույթում անդրադարձավնաև կառավարման տեսությանն ու ոչ կառուցվածքային կառավարմանը, ԶԼՄ-ների դերակատարությանը տեղեկատվության տարածման գործընթացում, ազգերի գոյատևման կոդերին, հավաքական գիտակցությանը, կանանց դերակատարությանը ոչ կառուցվածքային կառավարման գործընթացում և այլն:
Ըստ փորձագետի, կազմաքանդող տարրեր առկա են յուրաքանչյուր հասարակության մեջ, ըստ այդմ, հասարակության մեջ կարելի է նաև առանձնացնել առաջնորդների (95%), ապա մարդկանց, որոնք սպասում են, որ իրենց առաջնորդեն (5%): Որպես ասվածի ապացույց, ներկայացվեցին տարբեր ժամանակներում անցկացված գիտափորձեր, որոնք ևս մեկ անգամ փաստեցին, որ առաջնորդները խմբում ի հայտ են գալիս և հասարակությունը կառավարելու ամենապարզ մեթոդը առաջնորդության ինստիտուտի ձևավորումն է: Արման Բոշյանը նաև անդրադարձավ կնոջ դերին` ոչ կառուցվածքային կառավարման տեսանկյունից: Հանդիպման ընթացքում մասնակիցները բազմաթիվ հարցեր ուղղեցին փորձագետին, վարպետաց անցավ բվականին հետաքրքիր և աշխույժ մթնոլորտում: