Հանրային դիվանագիտության դպրոցի գլխավոր տնօրեն, Սերունդ Համահայկական երիտասարդական կենտոնի նախագահ Տիգրան Շադունցը սույն թվականի ապրիլի 18-ին Հանրային դիվանագիտության դպրոցի 5-րդ խմբում վարեց Գլոբալ կառավարում թեմայով վարպետաց դասի առաջին մասը:
Տիգրան Շադունցը ներկայացրեց միջազգային կազմակերպությունների և պետական ծրագրերի հետ առնչվող մանրամասներ որպես գլոբալ կառավարման բաղկացուցիչ մասեր: Անդրադարձ կատարվեց մշակութային կառավարման եղանակներին: Հեռուստատեսության և ֆիլմերի և մուլտֆիլմների օրինակների հիման վրա առավել ընդհանրական նկարագիր տրվեց հասարակական ընկալումների կառավարման հիմնական մեխանիզմներին:
Դպրոցի ունկնդիրների ակտիվ մասնակցությամբ բարձրացվեց նաև տեղեկատվական պատերազմների թեման: Մասնավորապես, անդրադարձ զանգվածային լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի միջոցով տարածվող տեղեկատվության մանիպուլյացիոն հնարքները: