News

...

Միսակ Մարկոսյան Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների առանձնահատկությունները Մաս 2 23.06.2017

Սույն թվականի հունիսի 23-ին Իրավագիտության դպրոցի երկրորդ խմբում անցկացվեց «Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների առանձնահատկությունները`թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության տեսանկյունից» թեմայով վարպետաց դասի երկրորդ մասը: Վարպետաց դասը վարում էր ՀՀ Ոստիկանության ակադեմիա կրթահամալիրի Իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի վարիչ Միսակ Մարկոսյանը:
Միսակ Մարկոսյանն այս անգամ ուշադրություն հրավիրեց Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի վրա, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի պատրաստման (առանց հատուկ թույլտվության ցանկացած գործողություն, որի արդյունքում օգտագործման համար պատրաստի թմրամիջոց կամ հոգեմետ նյութ է ստացվել) և իրացման (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ցանկացած եղանակով օտարումն է` վաճառք, նվիրատվություն և այլն) խնդիրների ուսումնասիրության առանձնահատկություններին: 
Հատուկ անդրադարձ կատարվեց պատժի պայմանական չկիրառման խնդիրներին ` կրկին հիմնվելով Վճռաբեկ դատարանի որոշումների հիման վրա: 
Փորձագետն Իրավագիտության դպրոցի մասնակիցներին հանձնարարեց խմբային աշխատանքներ` հիմնված առանձին դեպքի ուսումնասիրության վրա: Քննարկումն անցավ շատ ակտիվ ու թեժ մթնոլորտում:



Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.