Սույն թվականի հուլիսի 22-ին տեղի ունեցավ «Իրավագիտության դպրոցի» երկրորդ խմբի ավարտական քննություն-դատախաղը: Այն վարում էր «Իրավագիտության դպրոցի» տնօրեն Դավիթ Բայրամյանը և փորձագետ` Միսակ Մարկոսյանը:
Մասնակիցները բաժանվել էին երկու խմբի: Մի մասը հանդես էր գալիս որպես հայցվոր կողմ, մյուս մասը` պատասխանող: Դատավորի պարտավորությունները կատարում էր Դավիթ Բայրամյանը: Առաջադրված խնդրի մասին խոսեցին և իրենց շահերն արտահայտեցին սկզբում հայցվոր կողմը, ապա պատասխանող: Երկու կողմերն էլ բարեհաջող կատարեցին իրենց առջև դրված խնդիրը :