News

...

«Իրավագիտության դպրոցի» Գյումրու մասնաճյուղի առաջին խմբի քննությունը 24.07.2017



Սույն թվականի hուլիսի 24-ին Գյումրու «Մեղվիկ» մանկապատանեկան հասարակական կազմակերպության գրասենյակում անցկացվեց ՌԳՄԿ-ին կից գործող «Իրավագիտության դպրոցի» Գյումրու մասնաճյուղի առաջին խմբի ամփոփիչ դատախաղը, որտեղ որպես ատենակալներ ներկա էին փորձագետներ Արթուր Նահապետյանը և Արտյոմ Օվսյանը: 

Դատախաղի թեման «Քաղաքացիական դատավարության գումարի բռնագանձման պահանջն» էր, որտեղ ունկնդիրները բաժանվել էին հայցվոր և պատասխանող կողմերի:
Հայցվոր կողմը ներկայացրեց իր հայցապահանջը և հիմնավորումները, իսկ պատասխանող կողմը` իր առարկությունները, դրա հիմքերը, հիմնավորումներն ու դիրքորոշումները, որից հետո  հայցվոր և պատասխանող կողմերը միմյանց ուղղեցին իրենց հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ:
Դատախաղը անցկացվեց ակտիվ և հետաքրքիր մթնոլորտում, իսկ ավարտին ատենակալները գնահատեցին ունկնդիրներին:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.