Սույն թվականի հոկտեմբերի 9-ին Հանրային դիվանագիտության դպրոցի գլխավոր տնօրեն, «Սերունդ» Համահայկական երիտասարդական կենտոնի նախագահ Տիգրան Շադունցը Հանրային դիվանագիտության դպրոցի յոթերորդ խմբում վարեց «Գլոբալ կառավարում» թեմայով վարպետաց դասը:
Փորձագետը ներկայացրեց միջազգային կազմակերպությունների և պետական ծրագրերի հետ առնչվող մանրամասներ, նշելով` որ դրանք գլոբալ կառավարման բաղկացուցիչ մասեր են: Հեռուստատեսության և ֆիլմերի և մուլտֆիլմների օրինակների հիման վրա առավել ընդհանրական նկարագիր տրվեց հասարակական ընկալումների կառավարման հիմնական մեխանիզմների վերաբերյալ
Փորձագետը անդրադարձավ նաև անդրազգային կորպորացիաներին ու դրանց ազդեցությանը ինչպես աշխարհում, այնպես էլ մեր տարածաշրջանում: Ըստ Շվեցարական տեխնոլոգիական ինստիտուտի տվյալների, աշխարհում գոյություն ունեն ավելի քան 37 միլիոն կազմակերպություններ և ներդրողներ, ընդ որում, այդ կազմակերպությունները ներառված են ընդամենը 46000 անդրազգային կազմակերպությունների կազմում: Այս տվյալների հիման վրա ստեղծվել է այսպես կոչված տնտեսական ազդեցության գոտու սխեման:
Անդրադարձ կատարվեց Արժույթի միջազգային հիմնադրամին, նրա գործունեությանը, հիմնական գործառույթներին՝ համաշխարհային առևտրի խթանում, վարկավորում, արժույթի փոխանակման կարգավորում և կայունացում, համաշխարհային ֆինանսական վիճակագրության տվյալների հավաքագրում ու տպագրություն և այլն: Հաջորդիվ Տիգրան Շադունցը խոսեց Կենտրոնական բանկի կարգավորող գործառույթի և դերակատարության մասին: Նշվեց, որ ըստ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության ազգային բանկը Կենտրոնական բանկն է: Կենտրոնական բանկը Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս անկախ, իսկ նրա նպատակներն են գների և ֆինանսական կայունության ապահովումը:Կենտրոնական բանկի այլ նպատակները, խնդիրները, գործունեության կարգը և երաշխիքները սահմանվում են օրենքով: