News

...

Կարեն Սարգսյան «Մարդկային ռեսուրսների կառավարումը կազմակերպությունների զարգացման տարբեր մակարդակներում» 14.11.2017


Սույն թվականի նոյեմբերի 14-ին «Հանրային դիվանագիտության դպրոցում» հերթական վարպետաց դասը վարեց Կարեն Սարգսյանը` «Մարդկային ռեսուրսների կառավարումը կազմակերպությունների զարգացման տարբեր մակարդակներում» թեմայով: Բանախոսի դասին հրավիրվել էին նաև «Հանրային դիվանագիտության դպրոցի» մյուս խմբերի մասնակիցները:
Դասընթացը սկսվեց ունկնդիրների ակտիվ մասնակցությամբ ու քննարկմամբ: Բանախոսը խոսեց մարդկային ռեսուրսների կառավարման խմդիրների մասին. Նա նշեց, որ հիմնական խնդիրը անհատական շահերը և կորպորատիվ շահերը նույն մակարդակի վրա բերելն է, որպեսզի դրանք լրացնեն մեկը մյուսին և շարժվեն միևնույն ուղղությամբ: 


Կարեն Սարգսյանը ներկայացրեց նաև ամերիկացի հոգեբան հումանիստական հոգեբանության հիմնադիր Աբրահամ Հարոլդ Մասլոուի պահանջմունքների բուրգը, որը կիրառելով կարելի է հասկանալ, թե որ պահին և ինչպես պետք է միջամտել սոցիալական ռեսուրսի գործընթացին, որպեսզի ստանանք մեր ցանկացած արդյունքը:
Դասընթացի վերջին հատվածում բանախոսն անդրադարձավ մարդկային մոտիվացիայի «ոսկե շրջանին» և մշակույթի զարգացման տարբեր մակարդակներին:

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.