Հասմիկ Հակոբյան «Կոգնիտիվ տեխնոլոգիաների ազդեցությունը աշխարհընկալման ձևավորման վրա» 13.03.2018
ՌԳՄԿ-ին կից Հանրային դիվանագիտության դպրոցի 10-րդ խմբում սույն թվականի մարտի 13-ին տեղի ունեցավ հերթական վարպետաց դասը՝ «Կոգնիտիվ տեխնոլոգիաների ազդեցությունը աշխարհընկալման ձևավորման վրա» թեմայով:
Դասընթացն անցկացրեց «Գոյ» գիտագործնական համալիր հետազոտությունների նորարարական կենտրոնի փորձագետ Հասմիկ Հակոբյանը:
Բանախոսը ներկայացրեց տեղեկատվական պատերազմների միջոցով մշակութային-արժեքային հոգեբանական պատկերի ստեղծումը, դրանց կողմից գիտակցության կառավարումը, որը կատարվում է զանազան պատկերների ,հոլովակների , ֆիլմերի և գովազդների միջոցով.Անդրադարձ կատարվեց նաև տարատեսակ աղանդների գործունեությանը, որոնց ազդեցությունը ևս զգալի է հասարակության բարոյա-հոգեբանական արժեքների շեղման և փոփոխման գործում: