
Միջոցառումն անցկացվելու է հետևյալ կարգով` երիտասարդները լինելու են կարմիր, կապույտ և ծիրանագույն շապիկներով, կազմելու են ≪ՀԱՂԹԱՆԱԿ≫ եւ անգլերեն ≪VICTORY≫ բառերը, խոնարհվելու են մայրենի հողին, ապա ձեռքերը պարզելու են դեպի երկինք եւ 3 անգամ կանչելու են ≪ՀԱՂԹԱՆԱԿ≫ բառը, ինչը նկարահանվելու է եւ օգտագործվելու է` որպես համանուն ֆիլմի վերջաբան:
Այս միջոցառումը «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնի» նախաձեռնած "Umbrella project"-ի մի մասն է կազմում:
Այն նպատակ ունի մեկ գաղափարի շուրջ համախմբելու հայ երիտասարդներին եւ ևս մեկ անգամ բարձրացնելու հայ երիտասարդների հաղթական ոգին:
Ֆլեշ-մոբին մասնակցելու համար պետք է գրանցվել` նախապես զանգահարելով (077)124 115 կամ (055)277750 հեռախոսահամարներով կամ գրել` mayisi28@gmail.com հասցեին, իսկ կազմակերպչական հարցերի դեպքում զանգահարել (055)580522 հեռախոսահամարով:
Գրանցվելու վերջնաժամկետն է` մայիսի 27-ը, ժամը 24:00-ն:
Մայիսի 27-ին` ժամը 18:30-ին մասնակիցները կհավաքվեն հրապարակում եւ կանեն միջոցառման փորձը:
Միջոցառումը կարող եք գտնել նաեւ Facebook սոցիալական ցանցում` այցելելով ԱՅՍՏԵՂ:
Պաշտոնական գործընկեր` Եվրասիա Միջազգային Համալսարան
Ինֆորմացիոն գործընկեր` «Հայաստանի Զրուցակից» Համազգային թերթ