Օրակարգը բացեց "Սերունդ ՀԵԿ"-ի նախագահը` խոսելով եռամսյակի ընթացքում տեղի ունեցած որոկական բարեփոխումների և համալրումների մասին:

Հաշվետու ժամանակահատվածում զարգացել է կազմակերպության կառուցվածքը և համալրվել է նախագահի տեղակալների պաշտոններով: Տեղակալներն իրենց հերթին համակարգում են կազմակերպության բաժինները` Արտաքին կապերի և տեղեկատվության գծով տեղակալը համակարգում է Արտաքին կապերի, Տեղեկատվության և Մասնաճյուղերի կոորդինացման բաժինները, Գիտելիքների և ներուժի զարգացման գծով տեղակալը համակարգում է Մշակութային, Գիտաքաղաքական և Թրեյներների թիմի բաժինները և Վերստուգումների գծով տեղակալը համակարգում է կադրերի զարգացման և վերստուգում բաժինն ու իրականացնում ընդհանուր վերստուգում:


Ընդհանուր առմամբ այս եռամսյակը` ինչպես աշխատանքի, այնպես էլ ձեռքբերումների տեսանկյունից, ավելի հագեցած էր:

Խոսվեց նաեւ առաջիկա ծրագրերի եւ անելիքների մասին: