Կենտրոն»-ի գիտաքաղաքական բաժինը կազմակերպում է «Հայ երիտասարդը` ընտանիք կազմելու նախաշեմին», «Հայ երտասարդը` հայ գենի շարունակող» թեմաներով քննարկում: Այն նպատակ ունի վերլուծել Հայաստանում և ՀՀ սահմաններից դուրս ապրող երտասարդների խնդիրները, կատարել փորձի փոխանակում և առաջարկել լուծումներ` ներկայացնելով ներկայիս հայ երտասարդի ընտանիքի մոդելը, ընտանիք կազմելու նախապայմաններն ու սկզբունքները:
Հանդիպման հյուրն է լինելու լրագրող Ստեփան Փարթամյանը:
Հանդիպումը տեղի կունենա` հուլիսի 1-ին, ժամը 18.30-ին, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետակական լեզվաբանական համալսարանի` Գրադարանի մասնաշենքի 3-րդ հարկի նիստերի դահլիճում (Թումանյան 42):
Եթե կարևորում եք ձեր դիտարկումները և ունեք հստակ դիրքորոշում հարցի վերաբերյալ, գրանցվեք և մասնակցեք: Քննարկումը բոլոր երիտասարդների համար է:Նախապես գրանցվելու համար` գրեք հետևյալ հասցեին youthpart@list.ru` վերնագրում նշելով «երիտասարդական քննարկում», որով կհաստատեք ձեր մասնակցությունը:
Միջոցառումը կարող եք գտնել նաեւ Facebook սոցիալական ցանցում` այցելելով այստեղ: