Նոյեմբերի 10-ը՝ Երիտասարդության համաշխարհային օրն է։ 1945 թվականին, այս օրը՝ Լոնդոնում տեղի ունեցած երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում, հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիան։ Այս համաժողովը հրավիրվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին` ֆաշիզմի դեմ պայքարելու նպատակով ձևավորված Երիտասարդների միջազգային խորհրդի նախաձեռնությամբ: Առաջին անգամ այս համաժողովին հավաքվել էին միջազգային երիտասարդական շարժման ներկայացուցիչներ, որոնք համախմբում էին 63 ազգություններից ավելի քան 30 միլիոն երիտասարդների։ Համաժողովից հետո ամբողջ աշխարհում նոյեմբերի 10-ը նշվում է որպես Երիտասարդության համաշխարհային օր: "Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնը" սրտանց շնորհավորում է բոլոր երիտասարդներին` համախմբվածության և համերաշխության այս տոնի կապակցությամբ: Մաղթում ենք նրանց վճռականություն, ուժ, սեր եւ գորով։
Ուզում ենք հիշեցնել, որ մենք ուժեղ ենք, երբ համախմբված եւ միասնական ենք, երբ ճիշտ ենք օգտագործում մեր ներուժն ու առաջ շարժվում՝ կառուցելով մեր երկրի ապագան:
ՇՆՈՐՀԱՎՈՐ!!!