Մայիսի 9-ին տեղի ունեցավ
«Սերունդ համահայկական երիտասարդական կենտրոնի» անդամների հերթական ժողովը, որտեղ քնարկվեցին տարբեր բնույթի հարցեր: Հատկապես ՝
«Սերունդ ՀԵԿ»-ի հետագա անելիքներն ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտասահմանում: Նշվեց նաեւ Թուրքիայում տեղի ունենալիք միջազգային երիտասարդական ծրագրի մասին, որտեղ պիտի մասնակցեն «Սերունդի» 5 անդամ: Անդամներից յուրաքանչյուրը ներկայացրեց իրեն հուզող հարցերը, ինչպես նաև իր ծրագրերը:
Դրանցից մի քանիսն էին.
1. «Սերունդ ՀԵԿ»-ի
շրջանակներում՝ անդամների համար անգլերեն լեզվի ակումբ բացելը:
2. Տարբեր թեմաներով բանավեճեր կազմակերպելը:
3. Բնապահպանական կամ այլ բնույթի միջոցառումներ կազմակերպելը:
4. Ինչպես նաեւ՝
ուրախ ժամանցին
ավելի մեծ տեղ հատկացնելը:
Որոշվեց, որ յուրաքանչյուր շաբաթ օր տեղի կունենա ժողով, որը միշտ կսկսվի ժամը 17:00-ին: Առաջիկա շաբաթ օրը, այն է՝ մայիսի 19-ին, հերթական ժողովը տեղի կունենա ոչ ստանդարտ ձեւաչափով: Հանդիպման ժամանակ կհամատեղվի հաճելին եւ օգտակարը, այն է՝ կլինի «Խեցգետնի օր», որին կհաջորդի հանդիպման պաշտոնական մասը: