Հոկտեմբերի 19-ին՝ Երեւանի «Մոսկվայի Տան» դահլիճը լեփ-լեցուն էր: Այդ օրը արվեստասեր հասարակությունն առիթ ուներ ծանոթանալու անվանի երաժիշտ եւ կոմպոզիտոր Վահան Արծրունու կյանքի, անցած ճանապարհի հետ, ունկնդրել երաժշտի սիրված ստեղծագործություններից եւ անձամբ հարցեր ուղղել մաեստրոյին:
«Սերունդ Համահայկական երիտասարդական կենտրոնի» արվեստասեր անդամները նույնպես ներկա էին «Ճանապարհ դեպի քեզ» խորագիրը կրող երեկոյին:
Միջոցառման ավարտից հետո, հանդիսատեսը դեռ երկար չէր հեռանում, բոլորը ցանկություն ունեին խոսելու, լուսանկարվելու
կոմպոզիտորի հետ:
Ահա, մենք էլ բաց չթողեցինք առիթը. գեղեցիկ օրն անմահացավ խմբակային լուսանկարով:

Ջեննի Կազումյան