News

...

Քո փոքրիկ նվերը` նորաստեղծ գրադարանին

Փետրվարի 19-ին` հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի է` Հայաստանում նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»:
Այս տարի «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնը» որոշեց անմասն չմնալ այս գեղեցիկ տոնից եւ Երեւանում կազմակերպեց «Քո փոքրիկ նվերը` նորաստեղծ գրադարանին» ակցիա:


Ակցիայի շրջանակներում գրքեր հավաքվեցին Գյումրու Ավստրիական թաղամասում`տեղի սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար կամավորական հիմունքներով բավցող գրադարանի համար:


Սերունդի ակտիվիստները սիրով հավաքեցին բոլոր գրքերը եւ երեկոյան արդեն մեր բոլորի «փոքրիկ նվերը»` գյումրեցի մեր նոր բարեկամները տեղափոխեցին Գյումրի:



Օրվա առիթով Սերունդ ՀԵԿ-ը միակը չէր, որ նմանատիպ ակցիա էր կազմակերպել: Այդ օրը մի շարք ակտիվիստներ գիրք նվիրելու տոն էին նշում, եւ ողջունելի է, որ նրանցից շատերը գրքեր էին նվիրում հենց Գյումրիի գրադարանին:



 Ընդհանուր, այդ օրը Երեւանից Գյումրի տեղափոխվեց շուրջ 1500 գիրք:                                                                        
                                                                                                                              Ջեննի Կազումյան

Հ.Գ. Ի դեպ, «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնը» հրավեր ստացավ ներկա գտնվել գրադարանի հանդիսավոր բացմանը եւ սիրով ընդունեց հրավերը: Դե, կհանդիպենք օգոստոսին` այս անգամ արդեն Գյումրիում:  :) 


Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.