«Սերունդ համահայկական երիտասարդական կենտրոնը» մշտապես աջակցում եւ նպաստում է երիտասարդների կողմից նոր գիտելիքների ձեռքբերմանն ու փորձի փոխանակմանը:
Համագործակցելով տարբեր ոլորտների կազմակերպությունների եւ կառույցների հետ՝ ամեն
ինչ արվում է, որպեսզի Սերունդի անդամները ոչ ֆորմալ կրթության միջոցով նոր հմտություններ
ձեռքբերեն եւ հետագայում կիրառեն դրանք երիտասարդական աշխատանքներում:
Վերոնշյալի վառ ապացույցն է «Սերունդ ՀԵԿ»-ի եւ «Ակադեմիքս Թիմ»
բիզնես
խորհրդատվական ընկերության համագործակցությունը,
որի շրջանակներում Սերունդի անդամները պարբերաբար հրավերներ են ստանում՝ մասնակցելու
մասնագիտական դասընթացների, վարպետության դասերի եւ այլն:
Ապրիլի 3-ին՝ «Ակադեմիքս Թիմը» կազմակերպել էր «Ֆոնդերի հայթայթում եւ սոցիալական մարքեթինգ» (Fundraising
and social marketing) թեմայով վարպետության դաս, որին անվճար հիմունքներով մասնակցելու
պատիվ ունեցա ես՝ Սերունդ ՀԵԿ-ի Արտաքին կապերի եւ տեղեկատվության վարչության նորընտիր ղեկավար Ջեննի Կազումյանս:
Վարպետության դասի ժամանակ ներկաները ծանոթացան սոցիալական խնդրների լուծմանն ուղղված
ֆինանսական հատկացումների, ֆոնդերի հայթայթման ձեւերին, հիմանական սկզբունքներին; սոցիալական
մարքեթինգի ոլորտում կազմակերպվող միջոցառումների տեսակներին, դրանց բնագավառներին,
կազմակերպման մեթոդներին, ուսումնասիրեցին ֆոնդերի հայթայթման համաշխարհային օրինակներ
եւ այլն:
Դասընթացից հետո, համենայն դեպս ինձ մոտ, լսած մեթոդները կիրառելու մեծ ցանկություն
առաջացավ: Ուստի առաջիկայում սպասեք ՝ մասնավորապես սոցիալական խնդիրների լուծմանն
ուղղված նոր նախագծերի եւ դրանց հետ կապված միջոցառումների կազմակերպմանը:
Շնորհակալություն «Ակադեմիքսին» եւ հատկապես դասընթացավար Լիլիթ Ճուղուրյանին՝ մեր կողքին լինելու եւ մեզ հետ համագործակցելու համար:
Ջեննի Կազումյան