Նախաձեռնության նպատակն էր` հնարավորություն ընձեռել երիտասարդական կազմակերպություններին ծանոթանալու ՄԱԿ-ի ընդհանուր գործունեությանն ու գլխավոր նպատակներին, և ի մասնավորի՝ հայաստանյան գրասենյակի ծրագրերին: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցները անդրադարձան Հազարամյակի զարգացման նպատակներին, ինչպես նաև վերջիններիս տեղայնացված ձևաչափին:
Միջոցառմանը ՄԱԿ-ի կողմից ներկա էին հետևյալ գործակալությունների՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP/ՄԱԶԾ), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA/ՄԱԲՀ), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF/ՄԱՄՀ), ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR/ՄԱՓԳՀ), ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության (UNDPI/ՄԱԿՀՏՎ) և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO/ՄԱԱԶԾ) հասարակայնության հետ կապի ու գործող ծրագրերի պատասխանատուները:
Երիտասարդական կազմակերպություններից ներկա էին Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոն, Երիտասարդություն, Երիտասարդ առաջնորդների դպրոց, Երիտասարդներ հանուն ապագայի, Լայն հնարավորություններ, Հայաստանի երիտասարդական կառավարություն, Հասարակություն առանց բռնության, Մենք երիտասարդ նորարարների կենտրոն, Հայկի սերունդ, Ոստայն, Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ, Երիտասարդ Գետաշեն, Ստեփանավանի երիտասարդական կենտրոն, Օհանյան կրթահամալիր և այլ ոչ-կառավարական թվով 24 կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանդիպումը բովանդակային և երիտասարդական մասնակցության առումով շատ արդյունավետ էր: Քննարկումների ժամանակ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները ընդհանուր հատման կետեր գտան, որով ՄԱԿ-ի հայաստանյան տարբեր գործակալությունների հետ հետագա համագործակցության հիմք ստեղծվեց: