Ս.թ.հուլիսի 21-26-ը ԼՂՀ Խնձրիստան գյուղի տարածքում տեղի է ունեցել «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ և «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ հետ համատեղ կազմակերպած
«ԷկոԽնձրիստան» երիտասարդական վրանային ճամբարը:
Սերունդ Համահայկական
Երիտասարդական Կենտրոնը իր ներդրումը ունեցավ ծրագրի իրականացման մեջ և հանդես
եկավ մի շարք նախաձեռնություններով:
On July 21-26, 2014 in the
village Khndzristan of Artsakh, took place “EcoKhndzristan” youth camp, which
was organized by “Young Biologists Association” NGO and “Artsakh Youth
Development Center” NGO.
Serund Pan-Armenian Youth Center has its contribution
to the project and make a series of initiatives.
Ճամբարի
նպատակն էր խթանել էկոկրթությունը և առողջ ապրելակերպը Արցախում, զարգացնել
«էկոգյուղի» ստեղծման գաղափարը, ինչպես նաև կատարել հաջողված փորձի փոխանակում և
զարգացնել Հայաստան-Արցախ երիտասարդական կազմակերպությունների համագործակցությունը:
The aim of the camp was to promote environmental
education and healthy lifestyle in Artsakh, to develop the idea of the
EcoVillage, as well as to organize successful exchange of experiences and to
develop the cooperation between youth organizations in Armenia and Artsakh.
Ճամբարին
մասնակցել են Հայաստանից և Արցախից շուրջ 60 երիտասրդներ, որոնց համար իրականացվել
է տեսական և գործնական դասընթացներ՝ բնապահպանության, էկոտուրիզմի, առողջ
ապրելակերպի, օրգանական գյուղատնտեսության և կամավորական աշխատանքի վերաբերյալ:
Ճամբարի շրջանակներում իրականացվել են նաև ճանաչողական արշավներ, խաղեր, մրցույթներ, խմբային վարժանքներ և այլն:
There were 60 participants from Armenia and Artsakh.
They were carried out theoretical and practical trainings about environment,
ecotourism, healthy lifestyle, organic agriculture and leadership.
Տեղի է
ունեցել նաև Հայաստանի և Արցախի երիտասարդական հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում ներկայացվել են կազմակերպությունների
գործունեությունը, երիտասարդների համար առկա տեղական և միջազգային ծրագրերը,
ինչպես նաև համագործակցության հնարավորությունները:
During the camp was also conducted educational
campaigns, games, contests, group exercises and other non-formal educational
activities.
Besides, there was organized an NGO meeting between
NGOs from Armenia and Artsakh. During the meeting each organization has
presented its activities, local and international projects for young people and
partnership opportunities.
Հանդիպմանը
մասնակցել և մասնակիցների հետ քննարկել են Արցախում էկոգյուղերի, օրգանական
գյուղատնտեսության և էկոկրթության զարգացման հնարավորությունները նաև ԼՂՀ Ազգային
ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը
և այլ պաշտոնատար անձիք:
Participants has attended the meeting and discussed
the opportunities of development of EcoVillages, organic agriculture,
environmental education in Artsakh. During the discussion there were also
participated National Assembly Speaker of Artsakh – Mr. Ashot Ghulyan, Minister
of Agriculture of Artsakh – Mr. Andranik Khachatryan and other officials.
Ծրագիրն
իրականացվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական
աջակցությամբ:
The camp was organized by financial supported of the
Ministry of Sport and Youth Affairs.