News

...

You(th) CodeX 2015/1:The way we shine Day 2 30.05.2015

Ահա և ծագեց արևը, բացվեց նոր օր, սկսվեց Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնի կազմակերպած այս տարվա 1-ին համաժողովի 2-րդ օրը։ Երեկվա զվարճանքից հետո, փոքր-ինչ հոգնած, բայց բարձր տրամադրությամբ շարժվեցինք ճաշարան՝ ճաշելու։ Նախաճաշից հետո մեզ էր սպասում նիստերի դահլիճը, որտեղ պետք է տեղի ունենար օրվա նախագծումը։ Օրվա նախագծումից հետո քննարկվեցին նախորդ օրվա տպավորությունների, խաղերի, Համաժողովի դրական և բացասական կողմերի մասին։ Սերունդականների կողմից առաջարկվեցին քայլեր, տարբերակներ համաժողովը էլ ավելի կատարյալ և որակով դարձնելու համար։

The Sun rose. A new day was start and it was the second day of this year’s first Conference organized by Serund PYC. After yesterday’s fun little tired but in a good mood, we were going to the restaurant to have a breakfast. After it we went to the Conference hall for design our day. Then there were discussions about previous day’s impressions, the positive and negative sides of games and Conference. We had new variants, suggestions for helping to improve the Conference.

Այս ամենից հետո ընթերցվեցին արդեն ավանդույթ դարձած Gossip Box-ի զվարճալի, և ինչու չէ, դիպուկ բամբասանքները, և չարաճճի մասնակիցները ստացան իրենց յուրօրինակ պատիժները։ Շա՜տ հոգնեցինք․ ճաշենք, լիցքաթափվենք և շարժվենք առաջ․ մեզ են սպասում Training-ները։

After it, funny and well-aimed Gossips were read and our naughty members had their unique punishments. So after that we got tired. It was the time of delicious dinner.


1-ին Training-ը անցկացրեց Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնի նախագահ Տիգրան Շադունցը։ Training-ի թեմաներն էին ստեղծարարությունը և նորարարությունը, բարելավումը և զարգացումը։ Training-ի ընթացքում խոսվեց նաև նպատակներին հասնելու և դրա արդյունավետությունը ապահովելու մասին։

Then we would go for trainings. The president of Serund PYC, Tigran Shadunts, held our first training. The object was Creativity and Innovation, Improvement and Development. During the training, Tigran Shadunts talked about how to reach our aims and how to raise the effectiveness.




Առաջին անգամ Սերունդ ՀԵԿ-ի պատմական «գրքում» արձանագրվեց խաղ՝ հայոց թագավորական դինաստիաների մասին: Աննախադեպ արձագանք գտավ բոլոր մասնակիցների շրջանում: Հայրենասիրություն, համախմբվածություն, մտորումներ, բանավեճեր, թիմային աշխատանք, հզոր տեսլական. Ահա այն, ինչը տեղի ունեցավ թագավորական դինաստիաների խաղում: 2-րդ Training-ը վարեց Երիտասարդությունը հանուն երիտասարդության մեդիա կենտրոն բաժնի համաղեկավար Պայծառ Հակոբյանը։ Training-ի ընթացքում տրվեցին մի շարք լրագրողական հարցերի պատասխաններ։ Training-ի ընթացքում եղավ նաև բոլորիս համար անսպասելի անակնկալ, որի մասին նույնիսկ ինքը՝ Պայծառ Հակոբյանը չգիտեր։ Երիտասարդությունը հանուն երիտասարդության մեդիա կենտրոնը համալրվել էր MICROWAV.FM ռադիո ցանցին և ստացել է SourcefabricGmbH արտոնագիր։ Սա իրոք մեծ անակնկալ էր և մեծ հաջողություն։

For the first time the game of kingdoms appeared in the history of Serund PYC. Unacceptable responses was found around all the participants. Patriotism, unity, reflections, debates, team work, powerful vision: that’s all was in the game of kingdoms. The second training was held by co-head of Youth for Youth Media Center department, Paytsar Hakobyan. This training was about Journalism. During this training, our president introduced very important news, which surprised also Paytsar. Youth for Youth Media has been added into radio’s list of MICROWAV. FM and has got SourcefabricGmbH license. Really, it is a big success.


Training-ներից ստացված գիտելիքներից և բուռն քննարկումներից հետո գնացինք պատրաստվելու այդքան սպասված դիմակահանդեսին։ Ժամը 20։30 է, դահլիճի լույսերը վառված են, բոլոր հյուրերը տեղում են, մասնակիցները իրենց ողջ հմայքով սպասում են իրենց մուտքին, ամեն ինչ պատրաստ է դիմակահանդեսը սկսելու համար։ Վերջապես հնչեց երաժշտությունը, հնչյունները բոլորի հոգում էին, պարում էին, պտտվում, երազանքներ ստեղծում․ երեկոն վերածվել էր մի մեծ տոնի։ Օրը կրկնակի տոն էր, քանի որ մեր շատ սիրելի Սերունդական Անի Ղուկասյանի ծնունդն էր։ Ակտիվ երգերից և պարերից հետո մի փոքր հանգիստը չէր խանգարի։ Բաց երկնքի տակ, լույսերի ներքո, կիթառի թովիչ հնչյունները է՛լ ավելի գեղեցիկ և գրավիչ դարձրին երեկոն։ Ամեն ինչ այնքան հետաքրքիր և հագեցած էր, որ չնկատեցինք, թե, երբ օրը փոխվեց, և արդեն առավոտյան 07։00 է, սակայն Սերունդականները նպատակ չունեն քնելու։

․․․ Եվ նորից նոր օր, նոր զվարճանք, նոր սկիզբ․․․

After trainings and fervent discussions, we went to be ready for long-awaited masquerade. It was 20:30 o’clock. The lights of hall were switched on, all the guests were there, and the participants with their charm were looking forward to their entrance. Everything was ready for beginning the Masquerade. Finally, the music sounded, and the sounds were into everyone’s soul, everybody were dancing and creating their own dreams. It was Magical evening.
The day was double happy for our friend Ani Ghukasyan and for us because that day was Ani’s birthday. After active songs and dances, we needed a little rest. Everything was so interesting and full of emotions that we did not notice that the day was changed and it was already 7:00 o’clock. 

Therefore, New Day, New entertainment, new beginning…







Article prepared by Anna Sardaryan

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.