...
Ժամը՝ 15:00, «Hindenburg»… Անհամբեր ու սրտի տրոփյունով թեկնածուները սպասում են իրենց ելույթներին: Ղեկավար պաշտոնին հավակնում են Պայծառ Հակոբյանը, Կարինե Բրսոյանը և Մարիամ Իսայանը: Հանձնաժողովի կազմը համալրել են «Սերունդ ՀԵԿ»-ի նախագահ Տիգրան Շադունցը և Ներքին գործերի վարչության պետ Հռիփսիմե Նավասարդյանը: Եվ այսպես մեկնարկը տրված է : Թեկնածուներին մի լավ հարցախեղդ անելուց հետո, սկսվեց քվեարկությունը: Բոլոր Սերունդականները հերթով քվեարկում են:
Շուտով հայտարարվեցին արդյունքները՝ 85% կողմ, 15%` դեմ ձայների հարաբերակցությամբ Երիտասարդությունը հանուն Երիտասարդության Մեդիա կենտրոն բաժնի համաղեկավար ընտրվեց Պայծառ Հակոբյանը, 55%-45% ձայներով՝ Գիտելիքների և ներուժի զարգացման վարչության պետ դարձավ Մարիամ Իսայանը և 75%-25% քվեների արդյունքով՝ Տեղեկատվական և քարոզչական բաժնի համաղեկավարի պաշտոնը շնորհվեց Կարինե Բրսոյանին: Ահա և հասավ ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման հերթը: Իրենց թեկնածություններն են առաջադրել կադրերի բաժնի համար Յուլյա Արամյանը, Ջեմմա Մարտիրոսյանը, վերստուգիչ բաժնի համար՝ Գրիգոր Քոչարյանը, Երիտասադությունը հանուն երիտասարդության ՄԿ-ի համար՝ Էլեն Խաչատրյանը, Հրաչ Ադիբեկյանը, Նարեկ Սարդարյանը: Հերթով խոսեցին պլանների և ռազմավարության մասին: Կադրերի բաժնի ԺՊ դարձավ Ջեմմա Մարտիրոսյանը, իսկ Մեդիա Կենտրոնի ԺՊ նշանակվեց՝ Հրաչ Ադիբեկյանին: Ղեկավարներն ու ԺՊ-ները ընդունեցին իրենց շնորհավորանքները: Իսկ դրանից հետո սկսվեց Welcome Party- ին ․․․
Article prepared by Narek Sardaryan