News

...

Welcome party in Serund PYC 13.06.2015

Պայծառ ու լուսավոր օր, տրամադրող միջավայր, հետաքրքիր մարդիկ ,ռիթմիկ երաժշտություն, պարային կատարումներ, ֆուտբոլային եթերներ, ուշացած դեմքեր... Նորաբաց Hindenburg Pub –ում հավաքվել են Հայաստանի ամենախելացի, բանիմաց, աշխույժ երիտասարդները, ովքեր իրենց միասնականությամբ ուս ուսի որ տան , սարեր շուռ կտան։ Երեկույթը նախատեսված է նորեկների ընդունման, բաժինների համաղեկավար ընտրելու և ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու, ինչպես նաև Սերունդականների ուրախ ժամանցը ապահովելու համար։
Ծաղկաձորյան տրամադրությունը շարունակվում է. ներկաները ուրախանում են` էներգիա ստանալով և փոխանցելով էկրանների ետևում գտնվող հայ ֆուտբոլիստներին (հիշեցում՝ 13.06-ը կարևորվեց նաև Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպումով )։
Երեկույթի բացումը հայտարարվեց Սերունդականների կողմից պարային կատարումով` մեր շատ սիրելի Մշակույթի բաժնի համաղեկավար Սոսե Մկրտչյանի գլխավորությամբ, և սկսվեց մեր անմոռանալի երեկույթը, որը կարծես թե վերջ չուներ։ Չնայած յուրաքանչյուրս բավականին հոգնած ենք, սակայն ուրախ և ակտիվ տրամադրությունը շարունակում է մեզ ուղեկցել։

Հ.Գ. «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնը» մի ջերմ ընտանիք է , որտեղ յուրաքանչյուր անդամ սիրով և մեծ պատասխանատվությամբ է կատարում իր աշխատանքը, ինչն էլ գնահատվում և խրախուսվում է։ Շնորհակալություն բոլոր ղեկավարներին, նորեկներին` ապահովելու բարձր տրամադրություն և առողջ մթնոլորտ. մեր խնջույքները դեռ չեն վերջացել , սպասեք դեռ ավելիին։

Article prepared by Mariam Ghevondyan

Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.