Հունիսի 27-ին The Club-ում տեղի ունեցավ Սերունդ ՀԵԿ-ի՝ արդեն ավանդույթ դարձած Գինու երեկոն, որի ընթացքում՝ թափուր տեղերի համար տրված մասնակիցների պաշտոնների ընդունման, ինչպես նաև Սերունդ ՀԵԿ-ի՝ նոր անդամներով համալրման արարողությունը։ Երեկոյի ընթացքում նաև քննարկվեցին նախորդ տարվա պաշտոնների համալրված անդամների դեկլարացիաները։
«Սերունդ ՀԵԿ»-ում կա այսպիսի մի ավանդույթ․ ընտրված մասնակիցները պարտավորվում են իրականացնել մի շարք ծրագրեր՝ ներկայացնելով իրենց գործունեությունը Սերունդում, կենաց են ասում և մեկ գավաթ նռան գինին ամբողջությամբ ըմպում։ Ղեկավար պաշտոններում ընտրված անդամներն էին Մարիամ Իսայանը, Կարինե Բրսոյանը և Պայծառ Հակոբյանը։ Մեր մասնակիցները արդեն իսկ Սերունդում ծավալել են իրենց դրական գործունեությունը, մասնակցել են տարբեր երկրներում կազմակերպված ծրագրերի ու միջոցառումների և պատվով ներկայացրել մեր երկիրը։
Ղեկավար պաշտոններին անցած անդամները խոսեցին իրենց հետագա քայլերի և գործունեության մասին։
Մարիամ Իսայան (Սերունդ ՀԵԿ-ի Գիտելիքների և ներուժի զարգացման վարչության ղեկավար)- Առաջիկայում նախատեսում եմ ամուր համագործակցություն ստեղծել վարչության բաժինների միջև, օժանդակել գիտաքաղաքական ծրագրերի կազմակերպմանը, իրականացնել հայկական մշակութային արժեքների վերաբերյալ գիտելիքների հարստացմանը նպաստող միջոցառումներ, բարձրացնել վարչության աշխատանքի արդյունավետությունը։
Աննա Սարդարյան

Կարինե Բրսոյան (Սերունդ ՀԵԿ-ի Տեղեկատվական և քարոզչական բաժնի համաղեկավար)- Այժմ փորձում եմ իմ թիմը՝ տեղեկատվական և քարոզչական բաժինը զարգացնել, google և facebook-յան խմբերը համալրել, կայքի դիզայնի վրա աշխատել։ Քանի որ այս պահին իմ թիմը սակավաթիվ է, հաջորդ քայլս կլինի նոր անդամներով մեր շարքերը համալրելը։
Պայծառ Հակոբյան (Սերունդ ՀԵԿ-ի Երիտասարդությունը հանուն երիտասարդության Մեդիա կենտրոն բաժնի համաղեկավար)- Ջանք չեմ խնայել ու չեմ խնայի Մեդիա կենտրոնի զարգացման համար։ Շատ նպատակներ կան, բայց առաջ չանցնեմ։
Դե ինչ, բաժակները լցված են, կենացները՝ խմված, մնում է սպասել նորընտիր ղեկավարների գործունեոթւյանը: