News

...

Serund PYC Introduction 13.03.2016

Մարտի 13-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում էին համախմբվել Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնի համալրած նորեկները եկել էին ծանոթանալու կազմակերպության «Ներածություն» նախագծի շրջանակներում կազմակերպության գործառույթներին, բաժինների կառուցվածքներին, ինչպես նաև հստակեցնելու, թե որ բաժին են ցանկանում ընդգրկվել:


Նախքան կազմակերպության ներածական հատվածին մասնակցելը նորեկներն անցել են հարցազրույցներ, որտեղ էլ պարզ է դարձել, թե ովքեր են անցնելու հաջորդ փուլ:
Նորեկները դիմել էին՝ անդամագրվելու Սերունդ ՀԵԿ-ի տարբեր բաժիններ:
«Ներածության» շրջանակներում դիմորդները հնարավորություն ունեյին վերանայելու, ևս մեկ անգամ որոշելու, թե որ բաժնին կցանկանային անդամագրվել:


Նախագծի սկզբում Սերունդ ՀԵԿ-ի ղեկավար Տիգրան Շադունցը հակիրճ ներկայացրեց կազմակերպության պատմությունը, նպատակները, գործառույթները և բաժինները:



 «Համաշխարհային սրճարան» (“World Cafe”) ձևաչափով կազմակերպության վարչությունների, բաժինների ղեկավարներին հնարավորություն տրվեց` նորեկներին ներկայացնելու իրենց բաժինների գործունեությունը:
Առանձին, խմբակային զրույցների շրջանակներում նորեկները կարողացան հասկանալ բաժինների պարտականությունների և գործառույթների մասին:
Քննարկումների ընթացքում նորեկներից շատերը վերանայեցին իրենց դիրքորոշումը՝ կապված այս կամ այն բաժնի ընտրության հարցում:






Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.