Սույն թվականի մայիսի 7-8- ը տեղի ունեցավ Սերունդ Հեկ- ի կողմից կազմակերպված հերթական You(th) CodeX- ը, որը համախմբել էր մի շարք սերունդականների և նորեկների: Ժամը 13:00 էր, և բոլորը պատրաստ էին մեկնելու Դիլիջանի « Թեժ Լեռ » հանգստյան գոտի` վայելելու իրենց հանգիստը: Չնայած ճանապարհի փոքր ինչ երկար լինելուն `սերունդականները ընդհանրապես չձանձրացան , այլ ընդհակառակը` ամբողջ ճանապարհն անցկացրին ուրախ երգերով և զվարճալի ու հետաքրքիր պատմություններով: Դիլիջանում եղանակը հիանալի էր, օդը` մաքուր:
Հյուրանոցում ամեն ինչ նախապես պատրաստ էր: Ճաշելուց հետո ժամանակն էր մեկնարկելու “թագավորությունների խաղը”: Մասնակիցները ընտրեցին իրենց պաշտոնները, և Սերունդ ՀԵԿի նախագահ Տիգրան Շադունցը հայտարարեց Թագավորությունների խաղի մեկնարկը: Մասնակիցներն ունեին հաշված րոպեներ ընտրելու չորս արքայատոհմերից` Ռուբինյաններ , Արշակունիներ , Բագրատունիներ և Արտաշեսյաններ , իրենց նախընտրած գեներալներին:
Այսպիսով, խաղն սկսված է : Խաղ` լի ինտրիգներով, խելացի մտքերով և գեղեցիկ կառուցված հռետորական խոսքով: Խաղն առաջին հերթին ուսուցողական է, որը կատարելագործում է մասնակիցների թիմում աշխատելու և ճիշտ ու գրագետ խոսելու ունակությունները: Խաղի ամենակարևոր փուլը` երրորդը, անց էր կացվելու հաջորդ օրը: Սակայն օրը դեռ չէր ավարտվել, առջևում գիշերն էր.. Մասնակիցները մինչև ուշ գիշեր խաղացին բազմապիսի հետաքրքիր ու զվարճալի խաղեր, կազմակերպեցին գիշերային զբոսանք :
Իսկ հաջորդ առավոտյան ժամը 10- ին նախաճաշելու ժամն էր: Չնայած այն փաստին, որ ոմանք քիչ էին քնել, իսկ ոմանք էլ ընդհանրապես չէին քնել` համաժողովի մասնկիցները պատրաստ էին վերսկսելու թագավորությունների խաղի վերջին` երրորդ փուլը: Երրորդ փուլ առավել քան հետաքրքիր էր.. Տոհմերը միավորվել էին երկու- երկու և ճակատամարտեր էին մղում միմյանց դեմ.. Տեղի ունեցավ նաև գերիների փոխանակում.. Իսկ վերջում հաղթեցին Արտաշեսյանների և Արշակունիների արքայատոհմերը: Վերջում բացվեց նաև GoosipBox -ը` լի զվարճալի բամբասանքներով ..
Այսպիսով , You(th) CodeX 2016/1-ը մոտեցավ իր տրամաբանական ավարտին .. Այս համաժողովը կարևոր էր առաջին հերթին նորեկների համար, ովքեր ձեոք բերեցին նոր ծանոթություններ և դարձան Սերունդ ՀԵԿ- ի ընտանիքի լիարժեք անդամ. Իսկ առջևում սպասվում են ընտրությունները և իհարկե երկար սպասվածWelcomeParty-ն: