«Հանրային և դիվանագիտության դպրոցը ՌԳՄԿ-ին կից» կազմակերպված է «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնի»
կողմից Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի աջակցությամբ:
«Հանրային և դիվանագիտության դպրոցը ՌԳՄԿ-ին կից» կրթական
ծրագիր է, որը նախատեսված է մասնագետների համար հասարակական գիտությունների
բնագավառում, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց հմտություններն ու որակավորումը
«փափուկ ուժի» բնագավառում։
Դպրոցի ծրագիրը բաղկացած է 6 մոդուլներից,
որոնք հնարավորություն կընձեռեն՝
·
Ձեռք բերել հիմնական գիտելիքներ
հանրային դիվանագիտության տեսակների և մեթոդների,
լոբբինգի տեսակների ու սեփական շահերի առաջխաղացման, ինչպես նաև մարդկային ռեսուրսների
ռազմավարական կառավարման վերաբերյալ։
·
Յուրացնել ազդեցություն գործելու
ժամանակակից մեխանիզմներն ու հասարակական կազմակերպությունների կառավարման հմտությունները։
·
Վերլուծել ազգերի մշակութային
արժեքներն ու քաղաքակրթությունները։
·
Յուրացնել տեղեկատվության մանիպուլյացիայի
հնարքները։
·
Ծանոթանալ բիզնես հատվածի և միջազգային
կազմակերպությունների հետ աշխատելու առանձնահատկություններին։
·
Վերլուծել պետական և վերպետական
հաստատությունների հետ աշխատանքի մեթոդները և տեխնոլոգիաները
Հայտերն ընդունվում
են մինչև 2016 թ․հունիսի 10—ը։ «Հանրային և դիվանագիտության
դպրոց ՌԳՄԿ-ին կից» կրթական ծրագրին մասնակցելու համար պետք է լրացնել ստորև ներկայացված հայտադիմումը,https://docs.google.com/forms/d/1PRDH1qMlEhzQmbtgIkwqyN4pj9Ib9FPHnT4m_8ukL6M/viewform
ինչպես
նաև ուղարկել ինքնակենսագրությունը (CV) հետևյալ էլ․ փոստի հասցեով՝ serund@gmail.com(խնդրում եմ նամակի վերնագիրում նշել «Հանրային դիվանագիտության դպրոց»)։
Մասնակցության վճարը՝
30000 դրամ։
Ծրագրի տևողությունը՝
10 շաբաթ (շաբաթական 2 անգամ)։ Դասընթացներն անցկացվելու են երեկոյան ժամերին։
Դպրոցի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը և ռուսերենը։
Լավագույն մասնակիցները հնարավորություն
կստանան մասնակցել միջազգային ծրագրերին, ինչպես նաև ստաժավորում անցնել «Հանրային
դիվանագիտության դպրոցում» կամ գործընկեր կազմակերպություններում:
Հավաստագրում։
Մասնակիցները կստանան անվանական հավաստագրեր, որում նշված
կլինեն բոլոր այն մոդուլները, որոնց նրանք մասնակցել են։