Բանակցային տեխնոլոգիաների հիմքում ընկած մեխանիզմներից մինչև կոնֆլիկտների տրանսֆորմացիա: "Հանրային և դիվանագիտության դպրոցի ՌԳՄԿ-ին կից" կողմից հունիսի 3-ին, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում կազմակերպած «Բանակցություններ և լոբբինգ» երրորդ բաց դասի-N3 ընթացքում քաղ.գիտ. թեկն.,դոցենտ Խաչիկ Գալստյանը մասնակիցներին ներկայացրեց բանակցային հաղորդակցման մանրամասները:
Հարց պատասխանի, դերային խաղերի և պրակտիկ օրինակների միջոցով փորձագետը տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանի ու ներքին և արտաքին մարտահրավերների ֆոնին պարզաբանեց հանրային դիվանագիտության և փափուկ ուժի կիրառման առանձնահատկություններն ու կարևորեց այս ոլորտում որակյալ կադրեր պատրաստելու անհրաժեշտությունը:
Բաց դասի ավարտին «ՌԳՄԿ-ին կից Հանրային և դիվանագիտության դպրոց »-ի ղեկավար Տիգրան Շադունցը մասնակիցներին ներկայացրեց դպրոցի կազմակերպիչներին, ուսումնասիրվող 6 հիմնական մոդուլները, ինչպես նաև հայտագրման և հավաստագրման գործընթացները:
«Հանրային և դիվանագիտության դպրոցի ՌԳՄԿ-ին կից» լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան ստաժավորում անցնել ինչպես «Հանրային և դիվանագիտության դպրոցում ՌԳՄԿ-ին կից», այնպես էլ գործընկեր կազմակերպություններում»,-ընդգծեց Տիգրան Շադունցը։