News

...

«Հանրային և դիվանագիտության դպրոց ՌԳՄԿ-ին կից» երկրորդ բաց դաս 29.05.2016

«Հանրային և դիվանագիտության դպրոցի ՌԳՄԿ-ին կից» երկրորդ բաց դասը տեղի ունեցավ մայիսի 29-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում։ Ինչպես նախորդ բաց դասը, այնպես էլ երկրորդը, նպատակ ուներ ունկնդրի մոտ ձևավորել նախնական պատկերացում դպրոցում դասավանդող փորձագետների և ուսուցանվող 6 մոդուլների վերաբերյալ։


Երկրորդ բաց դասը վարում էր ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի իրավական փորձաքննությունների ծառայության ղեկավար Դավիթ Բայրամյանը, ով նաև «Իրավական տեղեկատու-ձեռնարկի» հեղինակն է, որը Հայաստանում միակն է և պարունակում է միջազգային իրավական ու նախադեպային իրավական ակտեր, որոշումներ, ինչպես նաև միջազգային պայմանագրեր և այլն։ Նա հանդես եկավ «Փաստարկների արդյունավետ կիրառման հմտությունները» զեկույցով։ Բանախոսը նախ անդրադարձավ փաստարկների տեսակներին, ներկայացրեց առաջնային և երկրորդական փաստարկների էությունն ու առանձնահատկությունները, ինչպես նաև ներկայացրեց այն փուլերը, որոնցով կարելի է զարգացնել ու հարստացնել փաստարկները։ Հանդիպման ընթացում ծավալվեց ակտիվ քննարկում՝ հնարավորություն ընձեռելով մասնակիցներին ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները հասարակությանը հուզող բազմաթիվ հարցերի շուրջ և, որ ամենակարևորն է, ձևավորել ու հստակեցնել այդ խնդիրներին վերաբերող փաստարկենրը։



Հանդիպման ավարտին «Հանրային և դիվանագիտության դպրոցի ՌԳՄԿ-ին կից» ղեկավար Տիգրան Շադունցը ներկայացրեց դպրոցի կազմակերպիչներին, 6 հիմնական մոդուլները, հայտագրման և հավաստագրման գործընթացները, ինչպես նաև առաջիկա բաց դասի թեման ու բանախոսին: Նա իր խոսքում նաև նշեց, որ «Հանրային և դիվանագիտության դպրոցի ՌԳՄԿ-ին կից» լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան ստաժավորում անցնել ինչպես «Հանրային և դիվանագիտության դպրոցում ՌԳՄԿ-ին կից», այնպես էլ գործընկեր կազմակերպություններում։





Serund PYC Designed by Narek Badalyan | Copyright © 2014 All Rights Reserved

Theme images by richcano. Powered by Blogger.