ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» առաջին կուրսի առաջին խմբում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ «Պաշտպանություն մանիպուլյացիաներից և ճնշման կառավարում» թեմայով վարպետաց դասը Ռուսաստանի գիտության և մշակույթի կեենտրոնում: Վարպետաց դասը վարում էր «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը:
Փորձագետը նախ խոսեց մանիպուլյացիայի էության ու ձևերի մասին, ապա ուշադրություն հրավիրեց միջազգային դաշտում իրականացվող մանիպուլյացիաների վրա: Հայկ Նահապետյանը նաև ներկայացրեց մանիպուլյացիաներից պատպանվելու ու հակազդելու ձևերը:
Հանդիպման վերջում փորձագետը պատասխանեց մասնակիցների հարցերին, որից հետո ծավալվեց հետաքրքիր քննարկում: