Հանրային դիվանագիտության դպրոցի ունկնդիրներին բացառիկ հնարավորություն ընձեռվեց «Ակտիվ երիտասարդական կազմակերպության» (Active Youth Organization) կողմից կազմակերպված միջոցառման շրջանակներում հանդիպում ունենալ Բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ:
Բարոնուհի Քերոլայն Քոքսը Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ է և պալատի նախկին փոխխոսնակ, իրավապաշտպան, փիլիսոփայության և սոցիոլոգիայի դոկտոր, Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր (1994), Թագավորական դաշնության բուժքույրերի միության նախագահ, Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության ղեկավար մարմնի անդամ և Մեծ Բրիտանիայում նույնանուն կազմակերպության նախագահ։
Հանդիպման թեման էր` «Մեծ Բրիտանիա. Եվրոպական Միությունը լքած առաջին երկիր»: «Մեծ Բրիտանիայում մարդիկ քվեարկել են կողմ Եվրոպական միության կազմից դուրս գալուն, քանի որ ազատություն էին ուզում, ուզում էին վերադարձնել բրիտանական ազատությունը »,-նշեց նա:
Մասնակիցներն իրենց հետաքրքրող բոլոր հարցերն ուղղեցին լորդերի պալատի ներկայացուցչին: Այն հարցին, թե ինչու, բայց արդյոք Արժույթի միջազգային հիմնադրամը ինչպես է փորձել ճնշում գործադրել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալուն (Անգլիական բանկը չի հանդիսանում Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ), բարոնուհին պատասխանեց. «Պարզապես եկել էին խնդրելու»:
Քերոլայն Քոքսը խոսեց նույն օրերին Հայաստանում ընթացող Եվրասիական համաժողովի մասին, տեխնոլոգիական զարգացման, տնտեսական ոլորտի կարևորության մասին: Տրվեցին հարցեր, թե ինչպիսին են բրիտանական շահերը Հայաստանում գործող ոսկու հանքերի շահագործման ոլորտում և արդյոք հակասություններ չկան ԱՄՆ-ի կողմից իրականացվող կառավարվող քաոսի տեսության հետ:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, բարոնուհին նշեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը:
Բարոնուհի Քոքսի հետ հանդիպումն անցավ շատ ջերմ ու անմիջական մթնոլորտում: