«Մշակութային դիվանագիտություն» թեմայով վարպետաց դասն առաջին կուրսի երրորդ խմբում անցկացվեց դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում: Վարպետաց դասը վարում էր Հանրային դիվանագիտության դպրոցի ղեկավար Տիգրան Շադունցը:
Ի՞նչ է մշակութային դիվանագիտությունը, որոնք են նրա գործիքները: Մշակութային դիվանագիտությունը կարող է բնութագրվել որպես գործողությունների համադրություն, որ հիմնված է գաղափարների փոխանակման, արժեքների, ավանդույթների և մշակույթի կամ ինքնության այլ ասպեկտների վրա:
Մշակութային դիվանագիտությունն ունի մի քանի գործառույթներ՝ կենտրոնացման, աշխարհայացքային, ինքնանույնացման, ինտեգրման և սոցիալականացման:
Մշակութային դիվանագիտության բնագավառում հստակ կողմնորոշվելու համար պետք է, նախ և առաջ, հստակեցնել, թե ի՞նչ է քաղաքակրթությունը և որ քաղաքակրթությանն ենք մենք պատկանում:
Տիգրան Շադունցը վարպետաց դասի շրջանակներում անդրադարձավ մշակութային դիվանագիտության ամենահայտնի ինստիտուտներին Գյոթեի ինստիտուտը, Կոնֆուցիոսի ինստիտուտ, Ալիանս Ֆրանսեզը, Japan Foundation-ը, British Council-ը, Россотруднничество-ն, Իտալական մշակույթի կենտրոնըև այլն: