«Մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարում» թեմայով վարպետաց դասի երկրորդ մասը առաջին կուրսի չորրորդ խմբում տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին Հանրային դիվանագիտության դպրոցում: Վարպետաց դասը վարում էր Հանրային դիվանագիտության դպրոցի ղեկավար Տիգրան Շադունցը:
Նախ և առաջ ամփոփվեց նախորդ դասը, որի հիման վրա ներկայացվեց սոցիալական կապիտալը, ինչպես նաև մարդկային կապիտալի և սոցիալակն կապիտալի համադրման հնարավորություններն ու հնարավոր հեռանկարները: ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» մասնակիցները վարպետաց դասի ընթացքում բաժանվեցին թիմերի և ներկայացրեցին «Հանրային դիվանագիտության դպրոցի» ռազմավարական կառավարման հնարավոր տարբերակները, բաժինների նոր ձևաչափերը: Խմբային քննարկումներից հետո մասնակիցները ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքի ու քննարկման արդյունքները, որից հետո փորձագետը հստակեցրեց արդեն իսկ գործածության մեջ գտնվող ձևաչափերը, գրանցած արդյունքներն ու հնարավոր հեռանկարները:
Հանդիպման երկրորդ մասում մասնակիցները բաժանվեցին մի քանի թիմերի ու փորձեցին ներկայացնել «Հանրային և դիվանագիտության դպրոցի» ռազմավարական կառավարման հնարավոր տարբերակները, որից հետո ծավալվեց ակտիվ քննարկում։