«Մանիպուլյացիա և հակամանիպուլյացիա» թեմայով վարպետաց դասը ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցի» առաջին կուրսի երկրորդ խմբում անցկացվեց դեկտեմբերի 21-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում: Վարպետաց դասը վարում էր «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը:
Մանիպուլյացիաները մեր առօրյա կյանքի մասն են կազմում իրենց ամենատարբեր ձևերով ու դրսևորումներով, ուստի պետք է հստակ իմանալ դրանցից պաշտպանվելու ձևերի ու մարտավարությունների մասին: Փորձագետը նախ խոսեց մանիպուլյացիաների էության ու ձևերի մասին, ապա ուշադրություն հրավիրեց միջազգային դաշտում իրականացվող մանիպուլյացիաներին: Հայկ Նահապետյանը նաև ներկայացրեց մանիպուլյացիաներից պատպանվելու ու արդյունավետ կերպով հակազդելու ձևերը:
Հանդիպման շրջանակներում անդրադարձ կատարվեց նաև հայկական ընտանիքին, ինքնության պահպանման խնդիրներին, ինչպես նաև հայկական մշակույթի պահպանման ու արդիականացման հարցերին:
Հանդիպման վերջում փորձագետը պատասխանեց մասնակիցների հարցերին, որից հետո ծավալվեց հետաքրքիր քննարկում: